Բայդենը 3-րդ անգամ կպատվաստվի Covid-19-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումը ստանալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դարձել պետության ղեկավարի գրաֆիկից, որը հրապարակել է Սպիտակ տունը:
Նշվել է, որ ԱՄՆ ժամանակով ժամը 13:00-ին Բայդենը հանդես կգա ելույթով և կկատարի COVID-19-ի դեմ նոր պատվաստում: Չի հստակեցվում, թե նախագահը կոնկրետ որ պատվաստանյութն է ստանալու: