ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել
«Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել Դանիայի առաջնության 10-րդ տուրի «Վայլեի» դեմ խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խաղում «Սիլկեբորգն» արտագնա հաղթանակ է տարել 4:2 հաշվով:
Հիշեցնենք, որ Անդրե Կալիսիրն այս տարվա մայիսին հունական «Ապոլոն Սմիրնիսից» էր տեղափոխվել դանիական ակումբ, որի հետ կնքել էր 2.5 տարվա պայմանագիր: