Պաու Տոռեսը կարիերան կարող է շարունակել Տոտենհեմում
Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի և «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրինտու Սանտուն դժգոհ է ակումբի պաշտպանների ցուցադրած խաղից և որոշել է ուժեղացնել պաշտպանական գիծը։ «Տոտենհեմը» պատրաստ է արդեն առաջիկա ձմռանը պաշտոնական առաջարկով դիմել «Վիլյառեալին»։
Հիշեցնենք, որ անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբն արդեն իսկ փորձել է ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն Տոռեսն անձամբ չի ցանկացել փոխել ակումբային գրանցումը։