ՌԴ-ում ձերբակալվել է Էլբրուսում լեռնագնացների մահվան հանգեցրած վերելքի կազմակերպիչը
Սեպտեմբերի 23-ին 5 մարդու մահվան պատճառ դարձած Էլբրուսի վերելքի կազմակերպիչը ձերբակալվել է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ՔԿ Կաբարդինո-Բալկարիայի գծով վարչության մամսուլի ծառայությունից:
«Վերելքի կազմակերպիչը ձերբակալվել է: Նրան արդեն հարցաքննել են: Քննչական կոմիտեն միջնորդություն կներկայացնի դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք որ օրեր առաջ Էլբրուսի 5400 մետր բարձրություններում գտնվելիս 19 հոգանոց խմբի 5 անդամը մահացել է եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով: Լեռնագնացներից շատերը ցրտահարվել են, փրկարարները մի քանի ժամ տևած փրկարարական գործողության արդյունքում նրանց տեղափոխել են հիվանդանոց: