Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, առջևում հրում վարժությունն է. ծանրամարտի երիտասարդական ԵԱ
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկան 67 կգ քաշային տղաները:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 18-ամյա Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը առայժմ փայլուն է հանդես գալիս: Գոռը առաջին վարժությունում հաջորդաբար սանձել է 130, 134 և 136 կգ-անոց ծանրաձողերը և նվաճել փոքր ոսկե մեդալ: Քիչ անց ծանրորդները կմրցեն նաև հրում վարժությունում: