Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո Հայաստանը կդառնա Թուրքիայի մի նահանգ. Շահե Աճեմյան
Թուրքիան տասնամյակներով ցանկացել է փակել Ցեղասպանության հարցը, իսկ Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիայի և իր դաշնակիցների նպատակը այն է եղել, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որը կնշանակի շիրմաքար դնել Արևմտյան Հայաստանի վրա։ Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի ապիկար իշխանությունը հանձնել է Արցախը, Հայաստանի սահմանները չի կարողանում պահել, վախենում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո վստահ եմ Էրդողանը կգա Ծիծեռնակաբերդ, ծաղկեփունջ էլ կդնի, մի հատ էլ կլացի, Հայաստանում մի քանի մլն ներդրում կանի ու Հայաստանը կդառնա Թուրքիայի մի նահանգը, ինչպես Աջարիան»։
Աճեմյանը նշեց, որ դժբախտաբար ՀՀ հասարակությունը քաղաքականացված հասարակություն չէ։
«Հասարակության մեծամասնությունը առողջ չէ և այս ամեն ինչը խորությամբ չեն հասկանում։ Չեմ կարծում, որ կարող ենք հույս դնել հասարակության մեծամասնության վրա»,- նշեց Շահե Աճեմյանը։