Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ սեպտեմբերի 27-ին հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության խիստ պահպանմամբ: Կոչ ենք անում Հայաստանին կատարել միջազգային պարտավորվածությունները՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման համար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: