Արևս, եթե, լսու՞մ ես, եթե հանկաաարծ պատերազմ սկսվի, ես որտեղ էլ լինեմ՝ մասնակցելու եմ պատերազմին. Եթե ոչ ես, ապա ո՞վ պետք ա պաշտպանի իմ ընտանիքը. Հուշեր մեր հերոսների մասին
Ֆեյսբուքյան օգտատեր Մանե Գրիգորյանը գրել է.
<<Մոտ 2 տարի առաջ, երբ նոր էինք տեղափոխվել Երևանից Կապան(հետ էինք վերադարձել մեր ծննդավայր), ամուսինս համեմատաբար ֆիքսված գումարով, ֆիքսված գրաֆիկով աշխատանք չէր գտնում։
Համարյա մեկ ամիս փնտրեց, նեղսրտվեց, բայց չհանձնվեց։
Գտավ ու կանգ առավ պայմանագրային զինծառայողի աշխատանքի վրա։
Շատերը կիմանան գրաֆիկը, պայմանները, բայց մի փոքր փակագծերը բացեմ. 2 շաբաթ սահման են պահում, 2 շաբաթ տուն են վերադառնում։ Բայց հանգստին հատկացված 2 շաբաթից ևս 3օրը անց են կացնում զորավարժությունների վրա, երբեմն նույնիսկ ավելին։
Երբ իմացա ամուսնուս որոշման մասին, մարմնովս սարսուռ անցավ.
֊Ո՞նց թե սահման, ո՞նց թե զինծառայող... Բա որ, բա որ...֊լեզուս էլ չէր պտտվում միտքս ավարտել։ Մի պահ կանգ առա, խորը շունչ քաշեցի, որ թթվածին հասնի ուղեղիս։ Էսօրվա պես հիշում եմ։ Ինչ որ մի բան կոկորդս խեղդում էր... Բայց, այնուամենայնիվ, շարունակեցի հարցերիս շարանը,֊ Բա որ հանկարծ պատերազմ սկսվի..., Չէէէ, ոչ մի ՊՆ։
Ես երկար էի պատրաստվում համոզել, բայց նա ընդհատեց խոսքս.
֊Արևս, եթե, լսու՞մ ես, եթե հանկաաարծ պատերազմ սկսվի, ես որտեղ էլ լինեմ՝ մասնակցելու եմ պատերազմին։ Եթե ոչ ես, ապա ո՞վ պետք ա պաշտպանի իմ ընտանիքը։
Սառեցի... մի կողմից վախը, մյուս կողմից բանականությունն իրար հետ վիճում էին։ Ինչ խոսք, ճիշտ էր ու սպառիչ պատասխանը։
Ընդունվեց...
ՀՀ սահմանների երկայնքով երբեմն լարված պահեր էին լինում, երբեմն օրեր։ Միայն այն կանայք ու մայրերը կհասկանան ինձ, ովքեր անցել են սրա միջով։ Արթուն էինք լուսացնում, թաց աչքերով, մինչև մի լուր իմանայինք։ Դառնում էինք կես մարդ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով։
Դա 《մարսեցի》 ու շարունակեցինք ապրել։
2019թ. դեկտեմբերին եղբայրս զորակոչվեց բանակ՝ Արցախ՝ Մարտունի 2։ Աշխատանքի տեղն էի,երբ իմացա նորության մասին։ Հո չէի լացում, հո չէի լացում... Հոգու խորքում գիտեի, որ առաջին հավաքը Արցախ են ուղարկում, բայց սիրտս փորձում էր ընդդիմանալ։
Լացիս համար գործընկերս սկսեց ծիծաղել ինձ վրա, բա թե՝ լաավ, էնպես ես լացում, ոնց որ թե լուրջ բանա եղել։ Աչքդ չես հասցնի թարթել, ու 2 տարին էնպես կանցնի, որ դու էլ կզարմանաս։
Փակում էի աչքերս ու վերևի ԲԱ ՈՐը պատկերացնում ու ավելի ուժեղ լացում։(((
Երդման օրը նշանակեցին... Նույնիսկ այս խմբում գրառում եմ արել, թե ինչպես ձեռք բերեմ օրավարձով տուն Մարտունի 2֊ում։ Հին ու բարի օրեր, երազի նման անցաք գնացիք, էլ ետ չեք գալու