5 մթերքներ, որոնցից հարկավոր է հրաժարվել երկար ապրելու համար
Ոմանց համար դա կարող է անակնկալ լինել, ոչ բոլոր «մշակված» մթերքներն են նույնը: Կան նվազագույն վերամշակված մթերքներ, ինչպիսիք են պահածոյացված բանջարեղենը և սառեցված միսը, կան նաև բարձր աստիճանի վերամշակված մթերքներ, ինչպիսիք են կիսաֆաբրիկատները, խանութում գնված հացը և այլ սննդամթերքներ, որոնք պարունակում են հագեցած ճարպեր, ավելացված շաքար և գրեթե չեն պարունակում մանրաթելեր: Այս մասին գրում է МК պարբերականը։
«Սննդային տեսանկյունից նվազագույն մշակում անցած սննդամթերքը սովորաբար պարունակում է օգտակար նյութեր՝ վիտամիններ, հանքանյութեր, բուսական սննդանյութեր և մանրաթելեր։ Ուլտրամշակված սննդամթերքները կարող են պարունակել բնական կամ լրացուցիչ սննդարար նյութեր։ Սակայն ուլտրավերամշակված սնունդը հաճախ պարունակում է ավելի շատ կալորիա, քան սննդարար նյութեր», – ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Քեթրին Զերացկին:
Ընդ որում, սննդաբանը նշել է, որ սա միայն մեկն է սխալ սնվելու սովորություններից։ Առողջ լինելու և երկարակեցության համար մասնագետները նաև խորհուրդ են տալիս չուտել ուլտրապաստերիզացված սնունդ, վերամշակված կարմիր միս և կիսաֆաբրիկատներ, տապակած սնունդ, ավելացված շաքարով սնունդ և չօգտագործել ալկոհոլի մեծ քանակություն: