Սպերցյանի գոլն ու 9 հոգով մնացած «Կրասնոդարի» խոշոր հաշվով հաղթանակը
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրի՝ «Սոչիի» դեմ խաղում:
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Սպերցյանը գեղեցիկ գոլ է խփել՝ բացելով հանդիպման հաշիվը: Սա Սպերցյանի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: «Կրասնոդարը» հաղթել է այս խաղում 3-0 հաշվով:
Ընդ որում, «Կրասնոդարը» 75-րդ րոպեից մնացել է 9 հոգով: 40-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Սպաիչը, իսկ 75-րդ րոպեին՝ Չերնիկովը: