«Ռոման» համառ պայքարում պարտվել է «Լացիոյին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը
Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Ռոմային»:
10-րդ րոպեին «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը խփել է առաջին գոլը: 9 րոպե անց Ջոնաթան Ռոդրիգեսը կրկնապատկել է «Լացիոյի» առավելությունը:
41-րդ րոպեին Ռոջեր Իբանյեսը հաշիվը դարձրել է 2-1: Երկրորդ կեսում Դյավան Անդերսոնը խփել է «Լացիոյի» երրորդ գնդակը: Վերետուն նորից կրճատել է հաշվի տարբերությունը՝ իրացնելով 11-մետրանոցը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
6 տուրից հետո «Ռոման» 12 միավորով 4-րդ տեղում է: