Սննդաբանը նշել է 5 մթերք, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից
Ամերիկացի դիետոլոգները նշել են հինգ սննդամթերք, որոնք օգնում են ազատվել որովայնի ճարպից` ներքին օրգանների ամենավտանգավոր ճարպից, hաղորդում է Eat This, Not That! հարթակը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջության լավագույն ցուցիչը ոչ միայն քաշի կորուստն է, այլ որովայնի ճարպից ազատումը, քանի որ դա կարևոր դեր է կատարում նյութափոխանակության վրա։
Որովայնի ճարպից ազատվելու համար որոշակի մթերքներ կարող են մեծ դեր խաղալ։
1. Ցանկում առաջինը ճարպոտ ձուկն է՝ սաղմոն, թյունոս, սարդինա և սկումբրիա: Ըստ սննդաբան Անյա Ռոզենի՝ այս տեսակի ձկները պարունակում են սրտի համար օգտակար օմեգա-3 թթուներ, որոնք պայքարում են ներքին օրգանների ճարպի դեմ՝բարձրացնելով ինսուլինի զգայունությունը և պայքարելով օրգանիզմում բորբոքման դեմ: Բացի այդ, յուղոտ ձուկը դիետիկ սպիտակուցի աղբյուր է, որը մեծացնում է նյութափոխանակության մակարդակը և ավելացնում հագեցման հորմոնները:
2. Կոկոսի յուղը վատ համբավ ունի հագեցած ճարպի բարձր պարունակության պատճառով։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կոկոսի յուղում առկա հատուկ ճարպը՝ միջին շղթայի տրիգլիցերիդները, կարող են էականորեն նվազեցնել օրգանիզմում կուտակված ճարպի ընդհանուր քանակը, նույնիսկ չափազանց կալորիականության պայմաններում:
3. Ցանկում հաջորդը լոբին է: Ըստ սննդաբան Նիկոլ Ստեֆանովի՝ շատ լոբազգիներ ուտելը կարող է օգնել նվազեցնել որովայնի ճարպի կուտակումը: Ստեֆանովի կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ լոբին լուծվող մանրաթելերի հիանալի աղբյուր է:
4. Յոգուրտ (մածուն՝ միայն շիճուկային մասը քամած, ավելի խիտ): Սննդաբան Էշլի Լարսոնը բացատրում է, որ յոգուրտը հարուստ է սպիտակուցներով և կարող է երկարացնել հագեցվածության զգացումը և արդյունքում նվազեցնում է կալորիաների ընդունումը: Այն պարունակում է օգտակար բակտերիաներ՝ պրոբիոտիկներ, որոնք օգնում են հավասարակշռել աղիների բակտերիաները և նվազեցնել փքվածությունը կամ մարսողական այլ խնդիրները: Լարսոնը խորհուրդ է տալիս յոգուրտ ուտել նախաճաշին կամ որպես կեսօրվա խորտիկ:
5. Հավկիթը նույնպես կարող է օգնել ազատվել որովայնի ճարպից, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և առողջ ճարպերով: Սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշին ձու ուտել, քանի որ դրանք կարող են երկարացնել հագեցվածության զգացումը: