Ամերիկացի զինվորականները Սիրիայում դեսանտի վայրէջքի ժամանակ երեք մարդու են սպանել
Ամերիկացի զինվորականները երեք մարդու են գնդակահարել Սիրիայի հարավ-արևելքի Դեյր Զոր նահանգում դեսանտ իջեցնելու ժամանակ, հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նրանց տվյալներով ՝ զինծառայողները ուղղաթիռներից վայրէջք են կատարել Էշ Շուխեյլ գյուղում և կրակ բացել տների և գյուղատնտեսական տարածքների վրա:
ԱՄՆ զինված ուժերն անօրինական կերպով վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեյր Զոր, Էլ Հասաքե և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս ամերիկյան զինվորականների ներկայությունն իր տարածքում անվանել է օկուպացիա և պետական ծովահենություն ՝ նավթի անթաքույց գողության նպատակով:
Այսպես, նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան և Դամասկոսն ԱՄՆ զինվորականներից պահանջում են որքան հնարավոր է շուտ լքել Սիրիան։