Ինչո՞ւ է կարևոր «Գրեմմի» մրցանակը
«Գրեմմի»-նԱմերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958 թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից: Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ:
«Գրեմմի» ամենամյա մրցանակը նախատեսված է 108 կատեգորիաների համար' 30 երաժշտական ժանրերով: Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցավ 1959 թ. մայիսի 4-ին:
2011 թ. ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչը 78-ը:
Թվով 31 Գրեմմի մրցանակներով ռեկորդակիր առաջատարն է Ջորգ Սոլթին:
2012 թ. փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում կայացավ Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունը:
Պարգևատրման կատեգորիաներն են՝ ալտերնատիվ երաժշտություն, կանտրի, պարային երաժշտություն, ռեգգի, ռոք, R&B, ռեպ, փոփ երաժշտություն, ավանդական փոփ, ջազ, լատինամերիկյան երաժշտություն, էթնիկ երաժշտություն, բլյուզ, դասական երաժշտություն, ստեղծագործություն/գործիքավորում, ֆիլմ, հեռւստատեսություն, մեդիա, մանկական երաժշտություն, կատակերգություն, գոսպել, երաժշտական թատրոն, տեսահոլովակ, new age, պոլկա: