«Լացիո»-«Ռոմա» խաղում բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս տանտերերին
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի «Լացիո»-«Ռոմա» հանդիպումը։ Թիմերի հնարավորությունները գնահատվում են գրեթե հավասար։
Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս ընդունող կողմին։ «Լացիոյի» հաղթանակի գործակիցը 2.50 է, «Ռոմայինը»՝ 2.70։ Ոչ-ոքի արդյունքի հավանականությունը գնահատվում է 3.50 գործակցով։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում 3։0 հաշվով հաղթել էր «Լացիոն», երկրորդ շրջանում 2։0 հաշվով առավելության էր հասել «Ռոման», գոլերից մեկը խփել էր Հենրիխ Մխիթարյանը։