ԱՄՆ-ում սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենատարեց բևեռային արջը
Հյուսիսային Ամերիկայի կենդանաբանական այգիներում պահվող ամենատարեց բևեռային արջը 36 տարեկանում էվթանազիայի է ենթարկվել ԱՄՆ-ում: Այս մասին ասվում է Վիսկոնսին նահանգի Միլուուկի շրջանի կենդանաբանական այգու հայտարարության մեջ:
«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի բևեռային արջը՝ Ձյունե Լիլին, էվթանազիայի է ենթարկվել՝ առողջության վատթարացման պատճառով: 36 տարեկանում Ձյունե Լիլին Հյուսիսային Ամերիկայում կենդաբանական այգում պահվող ամենատարեց սպիտակ արջն էր»,- նշվում է հաղորդագրությունում:
Միացյալ Նահանգների կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի տվյալներով՝ անազատության մեջ գտնվող բևեռային արջերի կյանքի միջին տևողությունը 23,4 տարի է: