Իշխան Գելոյանը առաջին գոլն է խփել «Բալտիկայի» կազմում
ՏեսանյութերՖուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում Կալինինգրադի «Բալտիկան» 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը Վլադիկավկազի «Ալանիայի» հետ:
Դաշտի տերերի պատասխան գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Իշխան Գելոյանը: Նա աչքի է ընկել անկյունայինի խաղարկումից հետո, գլխով կատարած անվրեպ հարվածով: Դա Իշխան Գելոյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում: 29-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 65 րոպե:
«Բալտիկան» 17 միավորով 12-րդ տեղում է: