Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նշում է 40-րդ տարեդարձը
Թենիսի Մեծ Սաղավարտերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն այսօր տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը, հայտնում է armsport.am-ը:
Նրանից շատ՝ 24 անգամ, միայն Մարգարետ Կորտն է տիրել Մեծ Սաղավարտի տիտղոսներին:
Սերենան 2 անգամ անընդմեջ հաղթել է Մեծ Սաղավարտի 4 տիտղոսները:
Նա նաև 16 անգամ Մեծ Սաղավարտի տիտղոս հաղթել է զուգախաղում:
4 անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում: Ընդհանուր առմամբ, մենախաղում ունի 73 տիտղոս:
Ուիլյամս կրտսերը 319 շաբաթ եղել է առաջին ռակետ: