Որ ըմպելիքը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը
Ամերիկացի սննդաբան Լորեն Հարիս Փինքուսը նախաճաշի ըմպելիք է անվանել զարկերակային ճնշումը նվազեցնելու համար, հաղորդում է Eat This, Not That!-ը։
Ըստ Հարիս Փինքուսի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավոտյան պարբերաբար կարկադե բուսական թեյի օգտագործումը կարող է նվազեցնել արյան ճնշման մակարդակը նախահիպերտոնիկ և առաջին աստիճանի հիպերտոնիա ունեցող մարդկանց մոտ:
«Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ այն մարդկանց զարկերակային ճնշումը, որոնք օրական երեք բաժակ կարկադե թեյ են խմել, նայնքան է նվազել, ինչպես որոշ սովորական դեղամիջոցների դեպքում», – ասել է նա:
Խմիչքն էլ ավելի օգտակար ու համեղ դարձնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս դրան ավելացնել մի քիչ թարմ քամած նռան հյութ: «Նռան հյութը պարունակում է պոլիֆենոլային հակաօքսիդանտներ: Մուգ կարմիր նռան կորիզներում կան անտոցիաններ, իսկ կեղևի մեջ և կորիզի շուրջ՝ էլագիտանիններ»,-ասել է Հարիս Փինքուսը:
Բժիշկը խորհուրդ է տալիս ամեն առավոտ սկսել մի բաժակ կարկադե բուսական թեյ՝ հիպերտոնիայի կանխարգելման համար: