«Հոֆենհայմը» հաղթեց «Վոլֆսբուրգին»
Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմը» ընդունել էր «Վոլֆսբուրգին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
25-րդ րոպեին հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը, բայց մինչ ընդմիջման գնալը Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ կեսի վերջնամասում՝ 74-րդ րոպեին Բաումգարտները առաջ մղեց տանտերերին, իսկ արդեն 82-ին Կադերաբեկը դրեց հանդիպման վերջակետը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր, բայց 70-րդ րոպեին փոխարինվեց:
Աղբյուր ArmSport.am