Բայդենի կատակը զայրացրել է ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան մամուլը կատակով համեմատել է հնդկական մամուլի հետ, ինչը քննադատության տարափ է առաջացրել ամերիկացիների կողմից։
Ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Բայդենի հանդիպումը։ Մինչ լրագրողներին Օվալային սենյակ հրավիրելը, Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հնդկական մամուլն իրեն շատ ավելի լավ է պահում, քան ամերիկյան մամուլը, և Մոդիին զգուշացրել է, որ տեղի լրագրողները «ըստ էության հարցեր» չեն տա:
Նա նաև Մոդիին առաջարկել է չպատասխանել ամերիկացի թղթակիցներին։ Բայդենի խոսքերի տեսագրությունը հրապարակվել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի Twitter-ում: