Իրանը և Վենեսուելան նավթային գործարք են կնքել
Ըստ Reuters գործակալության տեղեկությունների՝ Իրանը և Վենեսուելան նավթային գործարք են կնքել՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին:
Նշվում է, որ Վենեսուելան համաձայնել է իր ծանր նավթը փոխանակել իրանական հումքի հետ: Ըստ աղբյուրի՝ Կարակասը կարող է օգտագործել իրանական հումքը՝ իր հում նավթի որակը բարելավելու համար։
Գործարքը կնքվել է Petroleos de Venezuela պետական կազմակերպության և Իրանի ազգային նավթային ընկերության միջև:
Կողմերն այս հարցով դեռևս հանդես չեն եկել պաշտոնական հայտարարությամբ: