Գյումրիում բացվել է նկարիչ Գևորգ- Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը
Կանադայում ապրած ու ստեղծագործած հայազգի քանդակագործ, նկարիչ Գևորգ- Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսն է այօսր բացվել Գյումրիի Ստիլ պատկերասրահում։
Ներկայացված գործերը բոլորը մինիմալիստական ոճի են։Աշխատանքները արվեստագետը 2008 թվականին է տեղափոխել Հայաստան, երբ ընտանիքով որոշել են մշտական բնակության տեղափոխվել հայրենիք։ 50 տարի է արդեն Ջորջ Քասաբյանը ստեղծագործում է, աշխատանքները տարբեր թեմատիկաներով են։
Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է 1967 թվականին սովորել է Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի Ճարտարագիտություն բաժնում, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է:
Աշխատանքները Գյումրիի Ստիլ պատկերասրահում կցուցադրվեն 15 օր, իսկ մշակութային հաջորդ կանգառը կլինի Լոռու մարզը։