74-ամյա Կամիլլա Պարկեր-Բոուլզը հայտնել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի մասին
Կամիլա Պարկեր-Բոուլզը շատ հուզիչ հոդված է գրել, որում պատմել է Մեծ Բրիտանիայում քաղցկեղի դեմ պայքարի մասին: 74-ամյա դքսուհին նշել է, որ պանդեմիան լրջորեն խանգարել է ուռուցքաբանության հայտնաբերմանը, հատկապես կանանց մոտ, հաղորդում է «Экспресс газета»:
Դքսուհին նշել է, որ մասնագետների գնահատմամբ՝ գրեթե մեկ միլիոն բրիտանուհիներ պանդեմիայի պատճառով մամոգրաֆիան բաց են թողել: Լոկդաունը լրջորեն խանգարել է քաղցկեղի բացահայտմանը, հատկապես կանանց շրջանում։
Արքայազն Չարլզի կինը պատմել է, որ Բրիտանիայում գործում է «կրծքի քաղցկեղ» բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է նրանց, ովքեր տառապում են այդ հիվանդությունից: Բայց համաճարակը մեծապես հարվածել է քաղցկեղով հիվանդների, մահացությունը աճել է։
«Ցավոք, ոմանք արդեն հեռացել են։ Ես կցանկանայի, որ բարեգործական կենտրոնը հասանելի լիներ բոլոր նրանց համար, ովքեր այժմ գտնվում են տագնապալի վիճակում՝ սպասում են քաղցկեղի բուժմանը», - հայտարարել է Պարկեր Բոուլզը։