ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին
Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեղադրել է Ռուսաստանին եվրոպական ժողովրդավարական ընտրություններին միջամտելու փորձ անելու համար։
Ինչպես փոխանցում է CNN֊ը, Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վնասակար կիբեռ֊գործողություններ են արձանագրել, որոնք հայտնի են Ghostwriter ընդհանուր անվան ներքո և առնչություն ունեն Ռուսաստանի հետ։
Հայտարարության մեջ ասվում է, որ նման անընդունելի գործողությունները սպառնալիք են ԵՄ միասնականությանն ու անվտանգությանը։
ԵՄ տվյալներով` հարձակումների են ենթարկվել մի շարք խորհրդարաների անդամներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ։
Աղբյուրը նշում է, որ մեղադրանքները հնչել են Գերմանիայում սեպտեմբերի 26֊ին նախատեսված Բունդեսթագի ընտրություններից օրեր առաջ։