Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել. փողոցներն ու բակերը հեղեղված են
Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել, տեղումների առատությունը նվազել է միայն 15 ժամ անց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն` վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչության մամուլի ծառայությանը։
Շաբաթ առավոտյան հեղեղումներ են առաջացել ամբողջ գիշեր տեղացած անձրևից հետո։
Նշվում է, որ լեենային գետերի մակարդակը փոփոխվում է, սակայն դեռ չի հասել վտանգավոր մակարդակի։
Սոչիում սեպտեմբերի 25֊ին արտակարգ նախազգուշացում է հայտարարվել վատ եղանակային պայմանների պատճառով։ Սեպտեմբերի 26֊ին սպասվում է թաց ձյուն և պտտահողմի ձևավորում ծովում։