Saint Laurent-ն ու Brioni-ն հրաժարվել են բնական մորթու օգտագործումից
Saint Laurent եւ Brioni ապրանքանիշերը որոշել են դադարեցնել իրենց արտադրանքի մեջ բնական մորթու օգտագործումը, հաղորդել է AFP-ն:
Saint Laurent-ը եւ Brioni-ն Kering ընկերության վերջին երկու ապրանքանիշերն էին, որոնք դեռ բնական մորթի էին օգտագործում: Նախկինում դրանից հրաժարվել էին Gucci-ն, Balenciaga-ն, Bottega Veneta-ն եւ Alexander McQueen-ը:
Kering-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ «2022 թվականի աշնանից սկսած՝ ընկերության նորաձեւության տներից ոչ մեկը մորթի չի օգտագործելու»: