Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1066, մահվան՝ 25 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 257 620 է, մահվան դեպքերինը՝ 6440
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 257 620-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 5239 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1201 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6440-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 239 113, փաստացի բուժվողներինը՝ 12 067։ Մեկ օրում արվել է 6606 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 682 804 թեստավորում: