ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը թույլ է տվել Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան՝ որոշակի խմբերի համար
Այսօրվանից միլիոնավոր ամերիկացիներ կկարողանան ստանալ Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան:
Համապատասխան թույլտվությունը տրվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից:
Փորձագետների հանձնարարականի համաձայն, «ուժեղացված» դոզան խորհուրդ է տրվում 65 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաև 50-64 տարեկան մարդկանց համար, ովքեր ունեն ծանր քրոնիկ հիվանդություններ:
Pfizer-ի լրացուցիչ դոզան թույլատրվելու է երկրորդ դեղաչափից վեց ամիս անց:
Բացի դրանից, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի փորձագիտական խումբը չի աջակցել Pfizer-ի երրորդ դեղաչափի հանձնարարականին՝ պատվաստելու բժշկական ոլորտում կամ այլ ռիսկային մասնագիտությունների 18-ից 49 տարեկան քաղաքացիներին։