Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե...

Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն․ տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ներկայումս աշխարհում ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու վայրիվերումներ են տեղի ունենում։ Ուժերի վերադասավորության փորձերը տեսանելի են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեր տարածաշրջանում հատկապես նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Իսկ որոշ դեպքերում նրանց զորավարժություններին մասնակցում են նաև Պակիստանի զինվորականները։ Բնականաբար, թուրք-ադրբեջանական ակտիվացումը առաջացրել է տարածաշրջանային մյուս ուժերի անհանգստությունը։ Օրինակ՝ Իրանը, բնականաբար, շատ ծանր է տանում Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում։ Դրանով է պայմանավորված, որ իրանական կողմը կոշտ արձագանք տվեց հատկապես Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության պայմանագրային արգելքի մասին: Միևնույն ժամանակ, իրանական կողմին անհանգստացնում է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ։

Դրան ավելանում է Ադրբեջանի կողմից Սիսիան-Գորիս ավտոճանապարհով իրանական բեռնատարների երթևեկության խոչընդոտումը։ Թերևս այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ վերջին շրջանում կտրուկ սրվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները։ Ադրբեջանում հակաիրանական հիստերիա է սկսվել, իսկ Իրանը, ըստ տարբեր տեղեկությունների, մեծ քանակությամբ ռազմական ուժեր և տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։

Սակայն այս իրադարձությունների ֆոնին հայկական տեղեկատվական դաշտում որոշ շրջանակներ արդեն սկսել են վերլուծություններ և կանխագուշակություններ անել, թե շուտով ռազմական բախում տեղի կունենա Իրանի ու Ադրբեջանի միջև, ուստի Իրանի հետ կապված չպետք է հույսներս կորցնենք, թե նրա միջոցով կկարողանանք դուրս գալ կապիտուլյացիայի ենթարկված վիճակից։ Լարվածություն է նկատվում նաև ռուս-թուրքական հարաբերություններում։

Պաշտոնական Անկարան կրկին անդրադարձել է Ղրիմի հարցին՝ հայտարարելով, որ չի ճանաչում այդ երկրամասում տեղի ունեցած ընտրությունները, քանի որ, իրենց կարծիքով, Ռուսաստանն այն բռնազավթել է։ Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախումը տեսանելի է նաև Սիրիայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Եվ այստեղ էլ հայկական տեղեկատվական հարթակներում շատերն արդեն կարծիքներ են հայտնում, թե ռուս-թուրքական բախումն անխուսափելի է, ու մենք կարող ենք օգտվել այդ հանգամանքից պատերազմի ընթացքում մեր ունեցած կորուստները հետ վերադարձնելու համար։ Հենց այսպիսի պաթետիկ, հաճախ անիրատեսական մոտեցումների արդյունքում է, որ մենք միայն պատրանքներով ենք առաջնորդվում և չենք կարողանում իրավիճակին սթափ գնահատական տալ։

Այնինչ, անհրաժեշտ է ոչ թե տեղի ունեցող իրադարձությունների գույները խտացնել, այլ պարզապես հմտորեն օգտվել այն հանգամանքից, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները սրվել են և տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունն Իրանի հետ։ Անհրաժեշտ է նաև, հաշվի առնելով ռուս-թուրքական շահերի բախումը, ավելի սերտացնել ու ընդլայնել մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ողջ դիապազոնը։ Իսկ որոշ շրջանակների մոտ ձևավորված այն մտայնությունը, թե արտաքին ուժերը գալու են ու մեզ միանգամից հանեն այս ծանր վիճակից, ուղղակի պարզ միամտություն է։ Մեղմ ասած:

Հայաստանը պետք է իր մեջ պայքարի կամք գտնի, որպեսզի արտաքին ուժերն էլ տեսնեն, որ մենք մեզանից ուժ ենք ներկայացնում, ուստի և հաշվի նստեն հայկական գործոնի հետ և փորձեն ինչ-որ ձևով օգնել։ Այլապես ներկայիս վիճակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կորցրել է իր սուբյեկտայնությունը և արտաքին սպառնալիքների ազդեցության տակ միայն զիջումներ կատարելով է զբաղված։ Մյուս կողմից՝ մեր պետության շահերը, կարելի է ասել, ընդհանրապես պաշտպանված չեն։ Իսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունները օրերն են հաշվում, թե երբ պետք է գնան սահմանների սահմանազատման ու սահմանագծման, ու այդ տրամաբանության ներքո էլ մարդկանց համոզում են, թե սահմանները կբացվեն, դրանից հետո խաղաղություն կտիրի ու բոլոր հարցերը կլուծվեն։ Չկա նման բան:

Պարզապես չկա: Իրականում իշխանությունների այս մոտեցումն ինքնախաբեություն է, քանի որ որևէ երաշխիք չկա, որ սահմանների սահմանազատումից ու սահմանագծումից հետո էլ թշնամին չի խախտի սահմանը, սադրանքների չի դիմի, կամ նոր լարվածության օջախ չի ստեղծի։ Էլ չենք խոսում տնտեսական և անվտանգային մտահոգիչ հեռանկարների մասին: Միակ ելքը մնում է այն, որ հայությունն իր հույսը միայն իր վրա դնի, հնարավորինս պայքարի յուրաքանչյուր փոքր հարցի շուրջ հաջողության հասնելու հարցում և թույլ չտա, որ թշնամին հասնի իր ուզածին, որովհետև վերջինս իր պահանջների բավարարումից հետո ավելին է ուզելու։ Ու այդպես էլ անում է... Սակայն, որքան էլ ցավալի է, ներկայումս գործող իշխանություններն ի զորու չեն պայքարի որևէ նշույլ ցույց տալ, նրանք միայն հարմարվողի դերում են հայտնվել, երբ անվերապահ համաձայնում են հակառակորդի կողմից ներկայացված պահանջներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan