Պենտագոն․ ԱՄՆ-ն պետք է ավելի լավ ուսումնասիրի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման միջոցները
ԱՄՆ-ն պետք է ավելի լավ ուսումնասիրի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման միջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին, փոխանցում է Associated Press-ը։
«Մենք պետք է միջոցներ և ընթացակարգեր սահմանենք՝ ապահովելու համար, որպեսզի մենք բարձրացնենք վստահությունը՝ անորոշությունը, անկայունությունը, անվտստահությունը նվազեցնելու համար»,-ասել է Միլին։
Միլին նշել է, որ ներկայումս Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմական շփումները հիմնականում տեղի են ունենում ռազմական գերատեսչությունների բարձրագույն և բարձր ղեկավարության ներկայացուցիչների մակարդակով: Այնուամենայնիվ, գեներալը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել ավելի ցածր մակարդակով շփումներ թույլ տալու հարցը: