Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերը խոստովանել է, որ հիվանդ է
Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան) հայտնել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա հայտարարել է յութուբյան Comment.Show ալիքին տված հարցազրույցում:
«Կրասնոդարի բնակիչների համար գաղտնիք չէ՝ ես հիվանդ եմ, և, ցավոք, իմ կյանքում այնպիսի շրջան է, որ չեմ կարող կանոնավոր կերպով հաճախել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումներին: Սա կյանքն է: Դուք միշտ չէ, որ ձեր ճակատագրի տերն եք», - խոստովանել է Գալիցկին, որը «Կրասնոդար»-ի սեփականատերն է:
Միլիարդատերը որոշել է խոսել հիվանդության մասին, քանի որ նա հանրային դեմք է: Երկրպագուները, նրա խոսքով, պետք է հասկանան՝ ակումբի պատմությունը չպետք է ավարտվի մեկ անձով:
Նա բաց է թողել ակումբի վերջին հանդիպումները հենց հիվանդության պատճառով:
«Ես լավ վիճակում չեմ, այնպես որ բաց եմ թողնում որոշ խաղեր», - ասել է նա: Գալիցկին շարունակում է զբաղվել ակումբի գործառնական ղեկավարությամբ: