Բեռլինում տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բնապահպանական ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)
Բեռլինում բնապահպանական խնդիրներին նվիրված ակցիային 50 000 մարդ է մասնակցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հանրահավաքի կազմակերպիչների գնահատմամբ՝ միջոցառման մասնակիցների թիվը կրկնակի է եղել՝ 100 հազար մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգը Բեռլին է ժամանել, որպեսզի մասնակցի կլիմայի պաշտպանությանը նվիրված ցույցերին:
Հիշեցնենք, որ Գերմանիայում սեպտեմբերի 26-ին Բունդեսթագի ընտրություններ են կայանալու: