Բարսելոնայում բողոքի ակցիա է սկսվել Իտալիայում Պուչդեմոնի «անօրինական» ձերբակալության դեմ (տեսանյութ)
Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար համայնքի անկախության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Բարսելոնայում՝ դեմ հանդես գալով Իտալիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորմանը, հայտնում է Կատալոնիայի Ազգային ժողովը Twitter-ում:
Ակցիան իրականացնում են Կատալոնիայի Ազգային ժողովը և Omnium Cultural հասարակական կազմակերպությունները, որոնք ձերբակալությունն անվանել են «անօրինական»: Սկզբում նրանք պատրաստվում էին ակցիան անցկացնել Իտալիայի հյուպատոսարանի առջև, սակայն ոստիկանները խանգարել են:
Իտալական իշխանությունները հինգշաբթի երեկոյան ձերբակալել են Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին, որը 2017 թվականի աշնանից իտալական Սարդինիա շրջանում թաքնվում էր իսպանական արդարադատությունից:
Այդ մասին ուրբաթ հայտնել է նրա փաստաբան Գոնսալո Բոյեն Twitter-ի իր էջում:
«Պուչդեմոնը ձերբակալվել է Սարդինիա ժամանելուն պես, որտեղ նա ժամանել է որպես Եվրախորհրդարանի պատգամավոր: Այս կալանքը հիմնված է Իսպանիայի զինված ուժերի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի հրամանի վրա, որը օրինականորեն կասեցվել էր Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշմամբ», - ասված է հայտարարության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ: