ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրակրկիտ քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կարգավորման խնդիրների շուրջ:
Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքների համար`առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: