«Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը, դերասանների հույզերն ու պրեմիերային ներկա հայտնի հյուրերը
Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում տեղի ունեցավ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա ներկայացումը: Ստեղծագործության հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված երկու հերոսների՝ Արամի ու Սեդայի պատմությունն է. նրանց մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը: Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է:
Ռեժիսորը չի հիշում՝ ինչպես են ստեղծագործական քննարկումների արդյունքում որոշել ներկայացնել Կալինոսկու տվյալ ստեղծգործությունը, բայց նշում է՝ տվյալ գործին միշտ է առանձնահատուկ վերաբերվել.
«Հաշվի առնելով դերասաններին ու նրանց կարողությունները, ու հրաշալի իմանալով այս գործը՝ որոշվեց աշխատել դրա շուրջ: Ամբողջ կազմով միանշանակ համաձայնության եկանք ու լծվեցինք աշխատանքն»,-պատմեց նա:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ Արամին մարմնավորելը հեշտ չէ, բայց ուրախ է ունենալ այդ լրջագույն կերպարն իր խաղացանկում.
«Այս գործը հրաշալի կառուցվածք ունի, հերոսների շփումը շատ վարպետորեն է գրված, ինչը կարողացանք հրաշալի ներկայացնել ռեժիսոր Կարո Բալյանի շնորհիվ: Սա շատ ծանր աշխատանք է: Պրեմիերային նախորդող օրերին հնարավորինս ոչնչով չեմ զբաղվել, որպեսզի առավելագունը նյութին տիրապետեմ ու զգամ կերպարին: Շատ հուզված եմ ու հուսով՝ հանդիսատեսը հավանեց»,-նշեց դերասանը՝ հավելելով, որ աշատանքի մեջ ամենաբարդը հենց թեման էր.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: