Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացրեց
Վերջին օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի. Երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահության մեծացման առումով փոփոխություն կա: Իրականացրած 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որեւէ խնդիր մենք չունենք: Պատվաստումներն այդունավետ են, անվտանգ են, պաշտպանում են կովիդով պայմանավորված մահերից»,-ասաց նա:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, այս պահին ակտիվ դեպքերի թիվը 11470 է, որից ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են: Այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարեւորը նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ:
Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման եւ ծանր դեպքերի ցուցանիշը»,-ընդգծեց նախարարը: