«Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղացած 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը
Իսպանացի կիսապաշտպան Գավին դարձել է 21-րդ դարում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղացած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում:
«Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (0:0) Գավին դաշտ է դուրս եկել 17 տարեկան և 49 օրականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Անսու Ֆատին, որը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում հանդես եկել է 17 տարեկան և 9 օրականում:
Հիշեցնենք, որ Գավին օգոստոսին «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշել էր «Խետաֆեի» դեմ խաղում:
Լուսանկարը՝ այստեղ: