Մոտ 3 միլիոն եվրոպացիներ չեն կարողանա ջեռուցել տները ցածր աշխատավարձի պատճառով
Եվրամիության մոտ 3 միլիոն բնակիչներ չեն կարողանա ջեռուցել իրենց բնակարանները ցածր աշխատավարձի պատճառով, փոխանցել է Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան:
Այսպիսով, Եվրոպայում աշխատողների 15 տոկոսը չի կարողանա միացնել ջեռուցումը:
«Եվրոպայում կան միլիոնավոր ցածր վարձատրվող աշխատողներ, ովքեր պետք է ընտրեն տները ջեռուցելու եւ ընտանիքները պահելու միջեւ, չնայած այն բանին, որ նրանք աշխատում են ամբողջ դրույքով», - ասել է կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Էսթեր Լինչը:
Նա սա անընդունելի է համարել եւ նշել, որ նման իրավիճակը զրոյականացնում է նվազագույն աշխատավարձի ողջ էությունը:
Բացի այդ, ինչպես հիշել է Լինչը, էլեկտրաէներգիայի գները Եվրոպայում աճում են, ինչն ավելի է վատթարացնում իրավիճակը: