Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի
Հայաստանում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 906 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256554 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1676198 վերջին մեկ օրում` 6221 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11612 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 216-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 238527 անձ` վերջին մեկ օրում 672 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5216 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է: