Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս իրար տանել չեն կարողանում:
Օդում կախված լուրերի համաձայն` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, հատկապես վերջին շրջանում, իր իսկ թիմակիցները սկսել են ատել:
Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է իրեն շատ գոռոզ պահել և բոլորին վերևից նայել: Մեր աղբյուրը պնդում է, որ քաղաքացի Փաշինյանը հիացած է Պետրոսյանի աշխատանքով և ինչու ոչ, այս ամենը ևս ՔՊ-ականների մոտ մեծ խանդ է առաջացնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։