Ռեալի հարձակվողը կարող է տեղափոխվել ԱՊԼ
AS պարբերականը հայտնում է, որ ԱՊԼ-ի 2 ակումբ հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով: Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Գերմանիայում կամ Իտալիայում:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յովիչը խաղադաշտում անցկացրել է 24 րոպե: Խաղացողին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Արսենալն» ու «Վեսթ Հեմը»:
Սերբ ֆուտբոլիստը նախորդ առաջնության երկրորդ հատվածում խաղացել է «Այնթրախտի» կազմում, որտեղ անցկացրած 18 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:
Աղբյուր ArmSport.am