Կարեն Խաչանովը պարտվեց
Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մետցի մրցաշարի երկրորդ շրջանում: Նա զիջել է աշխարհի 101-րդ ռակետ, գերմանացի Պետեր Գոյովչիկին՝ 3:6, 6:7: Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե:
Մրցաշարի քառորդ եզրափակչում գերմանացի թենիսիստը կխաղա Ալեքս դե Մինոր (Ավստրալիա)- Մարկոս Գիրոն (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: