Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գավաթի կիսաեզրափակիչ
Տեսանյութեր«Բոկա Խունիորսը» Արգենտինայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում հաղթել է «Պատրոնատոյին» և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հանդիպմանը հենց սկզբից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նա փոխարինվել է 77-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստները։