Պապարացիները դժվարությամբ են ճանաչել. Սելենա Գոմեսին քննադատել են ավելորդ քաշի համար
Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսի երկրպագուները նոր լուսանկարներում չեն ճանաչել նրան ու քննադատել են ավելորդ քաշի պատճառով։ Լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակվել են Daily Mail-ում։
Նախօրեին պապարացիները Սելենա Գմոեսին լուսանկարել են Լոս Անջելեսում։ Միայն թե նրանց խոսքով՝ իրենք դժվարությամբ են ճանաչել երգչուհուն։ Նոր լուսանկարներում աստղը կարճ սվիթշոթ է կրում, որը ցուցադրում է որովայնը, սեւ տաբատ եւ սանդալներ։ Սելենայի մազերը հարդարված չէին, նա առանց դիմահարդարման էր։
«Սելենայի սոցիալական ցանցերն ու գովազդային լուսանկարները պատրանք են», «նա գիրացել է», «սա իսկապես Սելենա՞ն է», «Աստված իմ, նա հղի՞ է», «նրան օգնություն է հարկավոր», «խեղճ աղջիկը շատ վատ տեսք ունի»,- նշել են նրանք։
Առաջին անգամը չէ, որ Գոմեսի կազմվածքը վեճեր է առաջացնում երկրպագուների շրջանում։ Հետեւորդները Սելենային քննադատում են քաշի տատանումների պատճառով։ Ընդ որում, դրա հիմնական պատճառը դեղամիջոցների ընդունումն է, որոնք արգելակում են գայլախտի ախտաշնանները (հիվանդություն, որի դեմ երկար տարիներ պայքարում է Սելենան)։ Այս ամռանը նա լուսանկարկվել է La Mariette ապրանքնաիշի հետ համատեղ արտադրած լողազգեստների հավաքածուի ֆոտոշարքում։
Ի դեպ, 2014թ.-ին Սելենայի մոտ գայլախտ է ախտորոշվել, մի քանի տարի անց՝ երկբեւեռ խանգարում։ Երգչուհին խոստովանել է, որ ինչ-որ չափով ուրախ է եղել, որ բժիշկներին հաջողվել է հստակ ախտորոշում անել, սակայն լրատվամիջոցների ուշադրությունն իրեն ծնկի է բերել։ Ասղը նույնսիկ հեռախոսից ջնջել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի հավելվածը, այժմ նրա հաշիվը վարում է օգնականը։