Ֆրանսիայի առաջնության խաղում ֆանատները դարձյալ ներխուժել են խաղադաշտ
«Անժե» - «Մարսել» ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպման վերջում հյուրերի ֆանատները ներխուժել են խաղադաշտ, որպեսզի պարզեն հարաբերությունները մրցակցի երկրպագուների հետ: Բախմանը միջամտել են ստադիոն անվտանգության աշխատակիցները:
«Անժե» - «Մարսել» խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լանսի» ու «Լիլի» միջև Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում ևս ֆանատները ներխուժել էին խաղադաշտ:
Տեսանյութը՝ այստեղ: