«Կադիս» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Կադիսին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում կատալոնական թիմին, որի հաղթանակը ստացել է 1.57 գործակից: «Կադիսի» հաղթանակը գնահատվում է 5.75 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4.20:
Սեպտեմբերի 23-ին Կադիսում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Բարսելոնան» 4 խաղից հետո 8 միավորով 8-րդն է, իսկ «Կադիսը» 5 խաղում հավաքել է նույնքան միավոր և 15-րդ տեղում է: