Լարիսա Գուզեևան պատմել է ոտնձգությունների մասին
Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Արի ամուսնանանք» հաղոդրման վարող Լարիսա Գուզեեւան պատմել է, որ կինոյում աշխատելու ընթացքում բախվել է ոտնձգությունների ռեժիսորների կողմից։ Այդ մասին նա պատմել է YouTube-յան «Скажи Гордеевой» ալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Երբ սոցիալական ցանցերում գրում են՝ դերասանուհիները թեթեւաբարո են, ես պատասխանում եմ․ «Դուք առհասարակ դատելու իրավունք չունեք»»,- նշել է նա։
Գուզեեւան պարզաբանել է, որ եթե կինն աշխատում է որպես հաշվապահ, եւ նրան հետապնդում է ավագ հաշվապահը, նա կարող է փոխել աշխատանքը կա, բողոքել ամուսնուն, եւ այդ ամենը չի անդրադառնա կարիերայի վրա։
«Իսկ դերասանուհու եւ ռեժիսորի փոխկապակցվածությունն այլ պատմություն է»,- ասել է Գուզեեւան՝ հավելելով, որ ռեժիսորները նախկինում մեծ իշխանություն ունեին, եւ երիտասարդ դերասանուհիները չէին կարող հրապարակային մեղադրել բռնարարին, քանի որ իրենց կարիերան կարող էին պարզապես ոչնչացնել։
«Այդ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Նրանք այդ ժամանակ հրեշներին էին։ Նրանք հրեշներ էին, որոնք գիտակցում էին իրեն իշխանությունը»,- ասել է դերասանուհին։ «Դա դժոխք է։ Ես ապրել եմ այդ դժոխքում։ Եվ երբ մոտենում ես օգնականին եւ անկեղծորեն խոսում ես նրա հետ, նրանից օգնություն ես խնդրում, իսկ նա հետո նա դավաճանում է քեզ, եւ քեզ համար դժոխք սարքում»,- տխրությամբ հիշել է հեռուստահաղորդավարուհին։
Գուզեեւան միեւնույն ժամանակ ընդգծել է, որ չի նշի ռեժիսորների անունները, որոնք անպարկեշտ վարքագիծ են դրսեւորել իրենց առնչությամբ։ Նա նշել է․ որ «ապրում է դրա հետ եւ լռում», քանի որ «չի ցանկամում լինել բոլորի նման», այսինքն՝ արցունքներն աչքերին՝ հանուն գումարի պատմել հոգեկան վնասվածքի մասին։