Հռիփսիմե Հակոբյանը՝ մեղմ կերպարում
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Հռիփսիմեն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ժամացույց, թեւնոցներ։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ Հռիփսիմեի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել նրա ամուսինը՝ երգիչ Մարտին Մկրտչյանը։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Հռիփսիմեն, որն հունիսին երկրորդ անգամ մայր է դարձել, սեւ զգեստ էր կրում, նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր կարմիր շրթներկին։ Մարտին Մկրտչյանը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն երկու որդիների աստղային ծնողների երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրանց․ «Հիասքանչ զույգ»։