Ժիրինովսկին հրաժարվել է Չուվաշիայի Պետխորհրդի պատգամավորի մանդատից
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է Չուվաշիայի Հանրապետության Պետխորհրդի պատգամավորի մանդատից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ Ժիրինովսկին գլխավորել էր Չուվաշիայի Պետխորհրդի թեկնածուների ցանկը մեկ ընտրատարածքում:
Չուվաշիայի ԿԸՀ-ն որոշել է վերջինիս մանդատը փոխանցել Կոնստանտին Ստեփանովին, որը կուսկացության տարածքային ցուցակում երկրորդ համարն է:
Նշվում է, որ Ժիրինովսկին իր մանդատից հրաժարվել է Պետդումայի պատգամավորի պաշտոնում ընտրվելու պատճառով:
Չուվաշիայում սեպտեմբերի 17-19-ը տեղի են ունեցել ինչպես ՌԴ 8-րդ գումարման Պետդումայի, այնպես էլ հանրապետության 7-րդ գումարման Պետխորհրդի պատգամավորների ընտրություններ: